Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը և դասադուլը: Այս մասին իր ֆեսյբուքյան ուղիղ եթերով հայտնեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, աշակերտներն ու ուսուցչական կազմը բողոքի ակցիա է անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Հիշեցնենք, որ դպրոցում խնդիրն սկսվել է հունվարի 22-ին տեղի ունեցած տնօրենի ընտրություններից հետո, որտեղ խորհրդի ձայները բաժանվել են 4-4 հարաբերակցությամբ և արդեն դպրոցի տնօրենի ընտրելու հարցով պետք է զբաղվեր ԿԳՄՍ նախարարը:
Մրցույթի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը որոշել է տնօրեն ընտրել Քարմիլե Առաքելյանին, սակայն ուսուցչական կազմը պնդում է, որ այն եղել է անարդար, քանի որ Առաքելյանը վայելում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը: