19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը․
«Գորիսի ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով , նշանակությամբ , դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։ Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է , բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»։