կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-08 21:05

Արդյոք Փաշինյանի հրաժարականի պահանջը հանրայի՞ն է, թե ոչ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը «Իմ քայլին» հիշեցրել է, որ ընդդիմադիր կուսակցություններից որեւիցե մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝  ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտությունը՝  միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը՝ Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի եւ նախարարական ամբողջ կաբինետի հրաժարական, անցումային կառավարության ձեւավորում, արտահերթ ընտրությունների անցկացում:

Փաշինյանի հրաժարականը շատ հաստատությունների անձնակազմեր ու ղեկավարությունն է պահանջել՝ գիտական ինստիտուտները, մշակութային հաստատությունները, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներն ու Հոգեւոր խորհուրդը, բժիշկներն ու այլոք, նաեւ սփյուրքի կազմակերպությունները:

Ալինա Սիմոնյանի անդրադարձը: