Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Կոպիրկինը խոսել է լրագրողների հետ զրույցում:
«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, մեր արտգործնախարարը և պաշտպանության նախարարը»,- ասել է Կոպիրկինը։
ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։ Կոպիրկինը նաև վստահություն է հայտնել, որ խնդիրն, ի վերջո, կլուծվի։