կարևոր
864 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-08 19:48

Արտահերթ ընտրությունների հարցն օրակարգ բերողը դուրս հանեց այն օրակարգից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երկրում լայն քննարկումների առիթ է դարձել գործող իշխանական թիմի այժմեական որոշումը արտահերթ ընտրությունների գնալ-չգնալու վերաբերյալ:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունից հայտնել են, որ  հրաժարվում են արտահերթ ընտրություններ կազմակերպելու գաղափարից: Կիրակի «Իմ-քայլական» պատգամավորները հանդիպել են վարչապետի հետ ու այս եզահանգմանն են եկել: 

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ  կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է հայտարարության տեքստում:

Արտահերթ ընտրությունների նախաձեռնության ի հայտ գալու նախապատմությունը ներկայացնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը: