կարևոր
1290 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-08 19:20

Իշխանությունը փոշմանել է՝ ընտրությունների հանրային պահանջ չեն տեսնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների չգնալու «Իմ-քայլականների» որոշմանն արձագանքում են թե՛ խորհրդարանի ներսում ընդդիմադիր խմբակցությունները, թե՛ արտախորհրդարանական ուժերը:

Մեծ հանրահավաքի է պատրաստվում «Հայրենիքի փրկության» շարժումը: Այն տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին՝ Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ ի պատասխան արատահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելու մասին իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարության:

Մի քանի քաղաքական գործչի, այդ թվում իշխանական խմբակցությունը ներկայացնողի մեկնաբանությունն է լսել Հայկ Սահակյանը: