08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
2015թ. հուլիսի վերջին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի գործով ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին դատարանն այսօր արդարացրեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ դատարանում չապացուցվեցին առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: