կարևոր
465 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-08 16:11

Նոյեմբերի 10-ից կա հրաժարականի հանրային պահանջ, և այն ուժի մեջ է մնում. Մարուքյան

Նոյեմբերի 10-ից կա հրաժարականի հանրային պահանջ, և այն ուժի մեջ է մնում. Մարուքյան

«Լուրջ մի ընդունեք ոչ մի հայտարարություն։ Բացառու՞մ եք, որ վաղը կասեն՝ եկեք անենք ընտրություններ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան երեկ Իմ քայլի արված հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Մարուքյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսած եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարականի պահանջը։ 

«Լուրջ մի ընդունեք ոչ մի հայտարարություն։ Բացառու՞մ եք, որ վաղը կասեն՝ եկեք անենք ընտրություններ։ Նոյեմբերի 10-ից կա հրաժարականի հանրային պահանջ, և այն ուժի մեջ է մնում։ Հրաժարականի հարցը փորձ է արվել շրջանցել արտահերթ ընտրությունների թեմայով, հիմա էլ այդ հարցը փակվում է նույն արտահերթ ընտրությունների թեմայով։ Այսինքն նրանք չեն ասում՝ հրաժարական տալիս են, թե չեն տալիս։ Ընտրություններն անկտրել ձմերուկի պես են, չգիտես՝ ինչ արդյունք կլինի։ Կարծում եմ՝ իշխանությունն ի սկզբանե ընտրություններ անելու նպատակ չի ունեցել, հարց է դրել շրջանառության մեջ, հիմա էլ հանում է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։