Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Պարսից ծոցն այլ անունով կոչելու պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարարության Թվիթերի արաբերեն բաժնում օրերս գրառում էր արվել Ռուսաստանի փոխարտգործնախարարի եւ Իրաքի դեսպանի հանդիպման մասին, որում էլ Պարսից ծոցն անվանվել է Արաբական ծոց:
Իրանն օգտագործում է միայն «Պարսից ծոց» անվանումը եւ չի ընդունում «Արաբական ծոց» կամ ուղղակի «Ծոց» տարբերակները ու դրանց կիրառումը համարում է պատմական անվանումից հրաժարվելու փորձ:
Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարության այդ թվիթը խմբագրվել է՝ «Արաբական ծոց»ձեւակերպումը փոխարինվել է «Պարսից ծոցով»: