44- օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց:
Նրանք հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Մենք եկել ենք, ուզում ենք տեսնել Օնիկ Գասպարյանին»,- ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայր Կարինե Ղազարյանը՝ նշելով, որ որդու հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 14-ին ու մինչ օրս նրանից լուր չունի: