19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքում փոփոխություններ են կատարվել։ Հյուպատոսական ընդունելությանը համար ներկայացված դիմումների մեծ քանակի պատճառով 3 ամիս առաջ գրանցվելու հնարավորություն կտրվի 2021 թվականի փետրվարի 11-ից։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Համապատասխան հղումները հրապարակված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում։ Ընդ որում` ծննդյան, մահվան վկայականների ու Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայականների ձևակերպման հարցերով ընդունելությունը ժամանակավորապես, բացառության կարգով կիրականացվի առանց էլեկտրոնային հերթում գրանցվելու», - նշված է հաղորդագրությունում:
2021 թվականի փետրվարի 11-ից նշված փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հյուպատոսական բաժնի էլեկտրոնային հասցեին ([email protected])՝ պարտադիր նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը և հեռախոսահամարը:
Դեսպանատունը զգուշացնում է, որ հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է սանիտարական-համաճարակաբանական անվտանգության պահանջների խիստ պահպանմամբ։ Այցելուները պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով և համապատասխան սոցիալական հեռավորություն պահպանեն։