կարևոր
621 դիտում, 11 ամիս առաջ - 2021-02-08 14:32

Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքողներին են միացել վանականներն ու բուժքույրերը

Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքողներին են միացել վանականներն ու բուժքույրերը

Ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ հեռավոր Մյանման: Հարավարեւելյան Ասիայի այդ երկրում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Ցույցերի երրորդ օրը ռազմական հեղաշրջման դեմ բողոքող ուսուցիչներին, իրավաբաններին ու այլ ոլորտների մասնագետներին են միացել վանականներն ու բուժքույրերը:

Իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել: Կան տուժածներ: Հազարավոր մարդիկ պահանջում են վերականգնել ժողովրդավարական նորմերը եւ ազատ արձակել Մյանմայի առաջնորդ Աուն Սա Սուն Չժիին:

Բանակը ձերբակալել է նրան, նաեւ Մյանմայի նախագահին ուղիղ մեկ շաբաթ առաջ: Նրանք տնային կալանքի տակ են: Բանակայինները մեղադրում են Սու Չժիին 2020-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար: Ռազմական հեղաշրջումից հետո Մյանմայում մեկ տարով արտակարգ դրություն է սահմանվել: