կարևոր
2042 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-08 14:03

Ռուսաստանում հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 16 հազար նոր դեպք

Ռուսաստանում հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 16 հազար նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 հազար 916 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ արդեն հինգ օր շարունակ նոր դեպքերի թիվը չի հատում 17 հազարի շեմը:

 Վարակակիրներից 10%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաղթահարել է 15 հազար  881 հոգի, մահացել` 407 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 մլն 3 983 հազար 197 է, մահացել է 77 հազար 068 մարդ, առողջացել` 3 472 091 վարակակիր: