24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում, Հայաստանի պատվիրակության ղեկավար կնշանակվի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Այս մասին հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:
«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է որոշման նախագծում:
Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Գայանե Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2020թ. նոյեմբերի 24-ին: