կարևոր
649 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-08 10:58

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 177-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3123 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 783 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3906-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 156 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 720, փաստացի բուժվողներինը՝ 4395 (մեկ օրում նվազել է 77-ով): Մեկ օրում արվել է 1870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 666 195 թեստ: