կարևոր
2296 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-08 10:42

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՔԾ․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարան աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով՝ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ծառայողական քննություն անցկացնելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և կատարվածի վերաբերյալ դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»։