կարևոր
2167 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-07 23:11

Նրանք այլ ձեւ չունեն հասկանալու, որ մեր երկրում պիտի չկեղտոտեն ոչ մի դեպքում. Շաղիկ Մարուխյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը գրում է.

«Կատու պահողները կհասկանան. էն, որ կատուդ սխալ տեղ է կեղտոտում, վզից բռնում ես, քիթը մտցնում կեղտի մեջ, թեթեւ խփում տուտուզին ու բարձր տոնով նախատում ես, հետո անմիջապես տանում իր համար նախատեսված ավազի մեջ: Կատուն մեկ, առավելագույնը երկու անգամից հասկանում է եւ այլեւս սխալ տեղեր չի կեղտոտում. ամեն օր հո կեղտ չե՞ս մաքրելու:

Անասելի ցանկություն արթնացավ իմ մեջ Արցախում, հատկապես Շուշիի մուտքին երկար ու մեծ ու քանակով շատ թշնամու դրոշներն ու դրանց "սահմանապահներին" տեսնելիս նույն գործողությունը կիրառել նիկոլի ու իրեն դեռեւս սատարողների հետ: Իրոք բռնել վզից, քիթը կոխել էդ դրոշի մեջ, խփել, բայց ոչ տուտուզին, ավելի արդյունավետ տեղ ու դուրս շպրտել մեր երկրից. նրանք այլ ձեւ չունեն հասկանալու, որ մեր երկրում պիտի չկեղտոտեն ոչ մի դեպքում: Կատուները մեկ, առավել երկու անգամից հասկանում են: Սրանք ոնց որ դեռ չեն հասկանում. դե կատուների արժանապատվությունը ու՜ր, նիկոլի վկաներինը ուր. էլ չեմ ասում իրենն ու իր ողորմելի թիմինը: Կապրենք կտեսնենք ոնց են հասկանալու: Հո ամեն օր կեղտ չենք մաքրելու»: