կարևոր
3615 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-07 22:26

«Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է արտահերթ ընտրություններ կազմակերպելու գաղափարից

Այսօր՝ փետրվարի 7-ին  Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Իմ քայլը որոշել է հրաժարվել արտահերթ ընտրություններից: Այս մասին հայտնում է խմբակցության ֆեյսբուքյան էջը: 

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», ասված է հաղորդագրության մեջ։