կարևոր
1484 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 20:27

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 5-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։