կարևոր
2146 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 19:36

Գորիսցիները հակադարձում են Ավինյանին. Շուռնուխում բարերարների շնորհիվ են կառուցվում առանձնատները

Գորիսցիները հակադարձում են Ավինյանին. Շուռնուխում բարերարների շնորհիվ են կառուցվում առանձնատները

Երեկ փոխվարչապետ Ավինյանը գրառում արեց, թե հունվարի 29-ին իր այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Շուռնուխում սկսվել են շինարարական աշխատանքները: Դրան անմիջապես հաջորդեցին Գորիսի համայնքապետարանի և համայնքի ղեկավարի տեղակալի գրառումները, որում հստակ նշվում է, որ շինարարությունն իրականացվում է բարերարների աջակցությամբ:

«Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են: Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»։

Իր հերթին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հաստատում է, որ կառավարությունը կապ չունի այս ծրագրի հետ և չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը.

«Նոյեմբերից դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը: