կարևոր
2759 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 17:47

Արայիկ Հարությունյանին հիշեցրեք, որ ինքը հավասար մեղավոր է Արցախի եւ Հայաստանի վերքերի, զոհերի եւ կորուստների համար. Աշոտյան

Արայիկ Հարությունյանին հիշեցրեք, որ ինքը դավաճան վիժվածքի հետ միասին հավասար մեղավոր է Արցախի եւ Հայաստանի վերքերի, զոհերի եւ կորուստների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Որ իրեն նույնպես ոչինչ եւ ոչ մեկ չի փրկի Աստծո, մարդկանց եւ պատմության դատից։

Որ իր՝ վիժվածքի գրպանային խամաճիկ կարգավիճակը արդարացում չի լինելու։

Ու թող ձայնը կտրի եւ իմանա, որ իր դեռեւս պահպանվող քաղաքական գոյությունը ընդամենը մի բանի արդյունք է՝

Արցախում տեսանելի ապագայում նոր ընտրություններ կազմակերպելը իրատեսական չէ, ու ստիպված է հանդուրժվում նրա Արցախի «նախագահ» լինելու փաստը։

Բայց դա չի նշանակում, որ նա կարող է как ни в чем не бывало ծղրտալ ու մուննաթ գալ։

Մի այնպիսի կույս դեմքով էլ զարմանում ես, որ դու ոչ մի բան ես հայության համար ու մարդիկ մտածում են, որ վիժվածքի հետ միասին դավադիր պատերազմի արդյունքում քեզանից այլեւս ամեն ինչ սպասելի է։

Դու վաղուց կորցրել ես մարդկանց հարգանքը, հայերի հավատը եւ երբեմնի գոյություն ունեցած կերպդ։

Չփորձես չարաշահել մեր խոհեմությունը»: