կարևոր
1362 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 16:14

Հայաստանն այս գարնանը ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

Հայաստանն այս գարնանը ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները կնախընտրեին այցելել 2021-ի գարնանը: Այս մասին հաղորդում է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները վերլուծել են օգտատերերի՝ մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը չվերթով ավիատոմսերի որոնողական հարցումները:

Պարզվել է, որ առավել մեծ ժողովրդականություն է վայելում Մոսկվան (15 տոկոս):

Երկրորդ տեղում Սոչին է, ուր կցանկանար մեկնել յուրաքանչյուր տասներորդ հարցվողը։  Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը։

Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը եւ Նովոսիբիրսկը:

Ռուսաստանցիներն արտասահմանյան երկրներից առաջնությունը տվել են Թուրքիային (18 տոկոս)։  Ամենապահանջված ուղղությունների եռյակում են ԱՄԷ-ն և Եգիպտոսը։  Հաճախ հաճախորդները ստուգում են նաեւ Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան եւ Սերբիա տոմս գնելու հնարավորությունները: