կարևոր
765 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-07 15:48

Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը:

Հոր, որդու և սուրբ հոգու անվամբ մատուցված պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Տոնական սուրբ և անմահ պատարագը հանդիսապետում էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով 30 տարուց ավելի առաջնորդել է Արցախի հոգևոր թեմը: