կարևոր
4566 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 14:48

Վրաստանից Հայաստան ցամաքային մուտքը բացվում է

Ջավախքցիների պայքարը տվեց ցանկալի արդյունք՝ այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը, որը գործելու է ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Ջավախք հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։