Փետրվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 404 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 262 024 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 799 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 253 614 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3283: