կարևոր
1553 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-07 12:22

Արցախում որոնողական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում

Արցախում որոնողական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում

Փետրարի6-ին Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից։

Որոնողական աշխատանքները ընթացել էին Հադրութի և Ջրականի ուղղություններում: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: