կարևոր
2241 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 10:53

Բարերաների շնորհիվ Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում` 12 առանձնատներով. Իրինա Յոլյան

Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում` 12 առանձնատներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Շուռնուխը` մեծ շինհրապարակ։ Հայրենանվերները գործի են անցել, բարերաների շնորհիվ Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում` 12 առանձնատներով։ Շինաշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ սահմանազատումով պայմանավորված՝ Շուռնուխ գյուղը երկու մասի է բաժանվում, մեկ հատվածը՝ 12 տնով մնում է Ադրբեջանին, քանի որ սահմանն անցնում է գյուղը կիսող մայրուղիով։