կարևոր
1640 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-06 23:19

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմա»-ին:

Առաջին կեսում վիճակագրությամբ «Ռոմա»-ն առավելություն ուներ, սակայն հաշիվն առաջինը բացեց «Յուվենտուս»-ը: 13-րդ րոպեին աչքի ընկավ Ռոնալդուն: Երկրորդ կեսում կրկնվեց նույն սցենարը` գնդակին հիմնականում տիրում էր «Ռոմա»-ին, սակայն կրկին գոլ խփեց «Ծեր սինյորան»: Ինքնագոլի հեղինակ դարձավ Իբայնիեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մի շարք հնարավորություններ ուներ աչքի ընկնելու համար և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը շրջանցեց «Ռոմա»-ին մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է: «Գայլերը» 4-րդն է: