SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Էրեբունի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 22։50-ին տեղեկացվել է, որ շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Խ․-ն է։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։