կարևոր
1313 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-06 16:15

Հայրենիքի փրկության շարժման օրակարգն անփոփոխ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայրենիքի փրկության շարժման օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական եւ ժամանակավոր կարառավարության ձեւավորում մինչեւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգը, առանց իր հրաժարականի արտահերթ ընտրությունների գնալու պայմանով, շարժման համար շարունակում է անընդունելի մնալ: Այս դիրքորոշումը եւս մեկ անգամ հստակեցրել է շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա երիտասարդների հետ հերթական հանդիպման ժամանակ խոսել է նաեւ իրենց թերացումների եւ ձեռքբերումների մասին: