Վերջին 24 ժամում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, ինչից հետո երկրում COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 261 620-ի:
Երկրում կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 11 մարդ: Վարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 3269-ի:
Համավարակի սկզբից ի վեր՝ Վրաստանում ապաքինվել է 252 815 հիվանդ: