Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է կորոնավիրուսային վարակի տարածման նվազման մասին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովենը:
«Դա պայմանավորված է մի շարք գործոններով, և առաջին հերթին այն միջոցներով, որոնք երկրները կիրառում են վիրուսի փոխանցման շղթաներն ընդհատելու և այլ մարդկանց վարակվելը կանխելու համար»,- ասել է նա:
Նաև մեծ դեր են խաղացել պետության գործողությունները` վարակի դեմ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների տեղեկացումը բնակչությանը, բուժաշխատողների վերապատրաստումը և մարդկանց պատվաստումների արշավները:
Կերկհովենը կոչ է արել այն երկրներին, որտեղ վարակման դեպքերի թիվը նվազում է, շարունակել պահպանել համաճարակի դեմ պայքարի միջոցները։