կարևոր
1501 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-06 13:09

Վաշիգտոնը կհամագործակցի իր դաշնակիցների հետ ու պատասխանատվության կենթարկի Պեկինին

Վաշիգտոնը կհամագործակցի իր դաշնակիցների հետ ու պատասխանատվության կենթարկի Պեկինին

Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչի հետ:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ասել է, որ Վաշիգտոնը կհամագործակցի իր դաշնակիցների հետ ու պատասխանատվության կենթարկի Պեկինին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանի նեղուցում, կայունությունը խաթարելու փորձերի համար: Բացի այդ, Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սինծիանում, Տիբեթում ու Հոնոկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների պահպանմանը: Չինաստանի արտգործնախարարությունն էլ հայտնում է, որ Ցզեչին հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգները պետք է ուղղի իր վերջին սխալները եւ որ երկու կեղմերը պետք է հարգեն մեկը մյուսի քաղաքական համակարգերն ու զարգացման ուղիները: