27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Չնայած սոցցանցերն արգելափակելու զինվորականների ջանքերին, հարյուրավոր մարդիկ ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել Մյանմայի նախկին մայրաքաղաք Յանգոնում:
Ցուցարարների գլխավոր ուղերձը եղել է հետեւյալը. «Զինվորականների հաստատած բռնապետությունը կպարտվի, ժողովրդավարությունը կհաղթի»: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել տնային կալանքի տակ գտնվող երկրի դե ֆակտո ղեկավար Աուն Սան Սու Չժիին ու մյուս ձերբակալվածներին:
Հեղաշրջումից հետո սա ամենամեծ բողոքի ակցիան էր:
Նշենք նաեւ, որ այս պահին Մյանմայում արգելափակված են «Ֆեյսբուք»-ը, «Թվիթեր»-ը եւ «Ինստագրամը»: