կարևոր
1088 դիտում, 11 ամիս առաջ - 2021-02-06 11:51

Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ձեզ բացակա չենք դնի» խորագիրը կրող հուշ-երեկո էր կազմակերպվել Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ բացվել է հուշատախտակ «Կյանքդ Կյանքիս համար, Կյանքս կյանքիդ գնով»՝ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազեռծած լայնածավալ պատերազմում զոհված հերոսների անուններով:

Մերօրյա հերոսների հարազատների մասնակցությամբ բացված հուշատախտակը անուն առ անուն կհավերժացնի նահատակների հիշատակը` փաստելով, որ երբեք ու ոչինչ չի մոռացվի: