կարևոր
1737 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-06 10:18

Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին դասադուլ եւ գործադուլ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աբովյանի թիվ 1 դպրոցում փետրվարի 6-ին կրկին դասադուլ եւ գործադուլ  է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ այսօր աշակերտները կրկին դպրոց չեն եկել, իրենք էլ կշարունակեն այնքան ժամանակ բողոքի ակցիաներ անել, մինչեւ նորանշանակ տնօրենը հեռանա:

«Պայքարը մինչեւ վերջ գնալու եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա:

Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն մի քանի օր է գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Մինչեւ երեկո նրանք թույլ չեն տվել, որ նորանշանակ տնօրենը մտնի դպրոց, իսկ երեկոյան տնօրենը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ կարողացել է դպրոց մուտք գործել։