կարևոր
947 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 21:27

Երբեք բացակա չստացող հերոսները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախյան Պատերազմում նահատակված տղաների սխրանքները երբեք չի մոռացվելու: Մայր բուհում այսօրվանից մշտական տեղ են ունենալու Արցախյան երկրորդ պատերազմում զոհված համալսարանականները, իբրեւ երբեք բացա չստացող հերոսներ։

«Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության նպատակն է, բարձրաձայնել տղաների կատարած սխրանքը, ցույց տալ նրանց մշտական ներկայությունը: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով նախատեսվում է նաեւ կազմել 15 հատորից բաղկացած հանրագիտարան,որտեղ կհիշատակվեն Արցախյան վերջին պատերազմում նահատակված բոլոր հայորդիները:

Մայր բուհում են եղել նաեւ անմահացած հերոս համալսարանականների ծնողներից ու հարազատներից շատերը: Խոր ցավով, բայց ներքին հպարտությամբ, նրանք կանգնած էին հարազատ լուսանկարների կողքին: Փորձում էին խեղդել արցունքները, բայց նաեւ հպարտ էին իրենց զավակների հերոսությամբ։