23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։
Սարավան–Զանգեր կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում, Արագախոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։