կարևոր
1253 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 18:27

Եվրամիությունն այս պահին Ռուսաստանի համար հուսալի գործընկեր չէ․ Սերգեյ Լավրով

Եվրամիությունն այս պահին Ռուսաստանի համար հուսալի գործընկեր չէ․ Սերգեյ Լավրով

Եվրամիությունն այս պահին Ռուսաստանի համար հուսալի գործընկեր չէ։ Այս մասին Մոսկվայում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման առնչությամբ Ռուսաստանի նկատմմաբ Արեւմուտքի հնարավոր պատժամիջոցներին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվայում արդեն սովոր են Եվրամիության միակողմանի ու օրինական հիմք չունեցող սահմանափակումներին: Լավրովի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Բրյուսելն ուշադրություն կդարձնի իր հիմնական շահերի վրա:

Բորելն, իր հերթին, հայտնել է, որ Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունները ամենածանր վիճակում են, այդ թվում՝ Նավալնիի գործի պատճառով: Կողմերի միջեւ մի շարք հարցերի շուրջ տարաձայնոթյունները պահպանվում են, բայց, Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պնդմամբ, կան եւ ոլորտներ, որոնց շուրջ իրենք կարող են եւ պետք է համագործակցեն: Անհրաժեշտ է միայն գտնել ընդհանուր լեզու, ինչի համար էլ, Բորելի խոսքով, ինքը Մոսկվայում է: