կարևոր
1650 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-05 18:09

Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ, այս մասին տեղեկացնում է «Հայ Ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,– գրել է Մուսինյանը: