Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը երկու նոր տեղակալ ունի՝ Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը:
Թեւեւ նրանց նշանակման մասին որոշումները հրապարակվել են նախօրեին, սակայն, Պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայքում դեռ նրանց մասին որեւէ տեղեկություն տեղադրված չէ: Իսկ ըստ մեր տեղեկությունների՝ Արա Եղոյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը եւ ունի բավական ճոխ հայտարարագիր:
Արեն Եղիազարյանն էլ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մարզից է՝ Լոռիից: Զբաղեցրել է մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնը, եղել է նաեւ պատգամավորի օգնական: