12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղազախստանում է: Ալմաթիում այսօր նա մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին, հանդես եկել ելույթով:
Ի դեպ, հաղորդվում է, որ վարչապետը կանգ է առել «Ռիքսոս Ալմաթի» հյուրանոցում: Հատկանշական է, որ «Ռիքսոս» հյուրանոցների ցանցը թուրքական է:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ արարողակարգի համաձայն՝ ընդունող երկիրն է որոշում, թե որ միջոցառումը որտեղ եւ ինչպես անցկացնել: «Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում»,-պարզաբանել են վարչապետի աշխատակազմից: