կարևոր
999 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 13:28

Կոտայքի և Արարատի մարզերում գազանջատումներ են սպասվում

Կոտայքի և Արարատի մարզերում գազանջատումներ են սպասվում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11.30-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Ինչպես նաև վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Սպանդարյան, Խանջյան, Շահումյան, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: