կարևոր
1236 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 12:48

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Պրահայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում»: