09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Փետրվարի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 018 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 16808 թեստավորում, որից 9163-ը հակամարմինների թեստով, 7645-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258: