կարևոր
1517 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 12:02

Փաստաբանը՝ իշխանությանը. ձեռքներդ հեռու՛ պահեք դատական համակարգից, հեռանալուց առաջ դա էլ մի կործանեք

Փաստաբան Կարեն Մեժլումյանը  գրում է. 

«Հեղափոխության դավաճանները կամ ինչի ձեռք են տալիս՝ չորանում է։

Լավ, էս իշխանությունները չե՞ն հասկանում, որ ինչ խոստացել էին, հակառակն են անում, ինչի ձեռք են տալիս՝ չորանում է.

հայտարարեցին՝ Արցախը Հայաստան է, Հայաստանի 1/4-ը հանձնեցին թշնամուն,

խոստացան օտարերկրյա ներդրումների կտրուկ աճ, արդյունքում ունենք մինչհեղափոխական ցուցանիշների նվազում ու ներդրումների զրոյական վիճակ,

հայտարարվել էր տնտեսության թռիչքային զարգացման մասին, ունենք անկում և օր-օրի ծանրացող վիճակ,

հայտարարել էին խոսքի ազատության մասին, օրենսդրական նախաձեռնությամբ դա էլ են սահմանափակում,

իշխանության եկան սիրո և հանդուրժողականության հեղափոխությամբ, ժողովրդին բաժանեցին սևերի ու սպիտակների,

հայտարարեցին, որ Հայաստանն ավելի սուվերեն կդառնա, դարձրին ավելի խոցելի, անօգնական ու այլ պետությունից ուղղակի կախված,

հայտարարեցին, որ նախկիններն օտարերկրացիների կոշիկներն էին լզում, տեսանք, թե լիզելը որն է,

հայտարարում էին՝ խնամի-բարեկամի մասին, ավելացրեցին՝ շիշ բռնողը, ուսապարկն ու կոկորդիլոսը,

հայտարարեցին մինչև 2040 թիվը Հայաստանում 5 մլն հայ բնակչության մասին, տվեցինք հազարավոր զոհեր, անդամալույծներ, ինչպես նաև Հայաստանից սկսվում է մեծ արտագաղթը,

հայտարարեցին, որ Հայաստանի քաղաքացուն չեն հիասթափեցնի, հիասթափությունն ամենուր է, զավեշտ է, բայց նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված ու հեղափոխություն արած Հայաստանի հպարտ քաղաքացուն դարձրեցին ամենանվաստացածն ու անպաշտպանը,

հայտարարվել էր իրավական պետության մասին, իրենց հակաիրավական գործողություններով եղածն էլ քանդում են,

հայտարարվել էր անկախ դատական համակարգի մասին, տեսանք դատարանների շրջափակումներ, կոնկրետ գործերի քննությանն ուղղակի և անուղղակի միջամտություններ, իչպես նաև իրենց հենարանը դարձրին այն դատավորներին, ումից հեղափոխության հաջորդ օրն իսկ պետք էր ազատվել, իսկ իրական անկախ դատավորներին սկսեցին հետապնդել...

Ձեռքներդ հեռու՛ պահեք դատական համակարգից, հեռանալուց առաջ դա էլ մի կործանեք»։