կարևոր
927 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 11:29

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 27 վարակակիր

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 27 վարակակիր

Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից 479-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումները: