կարևոր
1988 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-05 10:54

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:

Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում:

Ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112: