կարևոր
1187 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-04 23:55

Սպասվում են տեղումներ․ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ․ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում փետրվարի 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո, սպասվում է անձրև։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +11, երեկոյան՝ +5 աստիճան ցուրտ։