Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի հարակից շրջաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման շուրջ բանակցություններ են ընթանում, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը հուսով է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հարակից շրջաններ տեղի կունենա մոտ ժամանակներս:
«Որքանով ես գիտեմ, այժմ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի հարակից շրջաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման վերաբերյալ», - ասել է Զախարովան: «Մենք հուսով ենք, որ նման ուղևորությունը տեղի կունենա մոտ ժամանակներս և հենց կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը», - ասել է նա:
Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովը նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ Բաքուն մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին ներգրավել Ղարաբաղի մշակութային ժառանգության վերականգնման համար: